Ամբողջ Հունաստանը հայտնվել է վատ եղանակի պայմաններում: Աթենքում այս տարի ձյան առաջին տեղումներն են եղել: Հունաստանի մայրաքաղաքի հյուսիսային տարածքներում ձյունը չի հալվում, ինչը երթևեկության լուրջ խնդիրներ է առաջացրել, իսկ դպրոցներում դասերը հետաձգվել են: Ուժեղ քամու պատճառով առաջանում են ձյունամրրիկներ:
Ամբողջ երկրով մեկ՝ լեռնային տարածքներում, նաև Հունաստանի ամենահարավում արգելված է ավտոմեքենաների երթևեկությունը առանց անիվների վրա հատուկ շղթաների: Ազգային նշանակության մայրուղիներով երթևեկության համար սահմանված արագությունը սովորական թույլատրելիից ցածր է: Որոշ ճանապարհներ փակ են երթևեկության համար՝ հաղորդում է Itar-Tass-ը:
Ներկա դրությամբ աթենքյան իշխանությունները ստիպված են արտակարգ միջոցներ ձեռք առնել անտուն մարդկանց օգնելու համար: Նրանց համար բացվել է երեք ճգնաժամային կենտրոն, որտեղ կազմակերպվել է սննդի տրամադրում:








































