Compressorhead խմբի կատարումը ցնցել է համացանցի օգտատերերին։ Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Motorhed, AC/DC ու Pantera խմբերի դասական գործերը կատարում են 4 երաժիշտներ, ու նրանք դժվար թե զարմացնեին հանդիսականին այդ կատարումներով, եթե ռոբոտ չլինեին:
Համույթում 2007 թ. առաջին կատարող է դարձել հարվածային գործիքների վրա նվագող Stickboy-ը: Նա նվագում է 14 հարվածային գործիքի վրա: Նրան իր դժվարին գործում օգնում է Stickboy-կրտսերը:
Կիթառահար Fingers-ը խմբին միացել է 2009 թ.: 78 մատները նրան թույլ են տալիս նվագել ցանկացած ակորդ:
Համույթի ամենաերիտասարդ անդամը բասիստ Bones-ն է, որը Compressorhead-ում «նվագում է» 2012-ից:









































