Ֆաստ-ֆուդի խոշորագույն McDonald’s ցանցը ժամանակավորապես իր ռեստորանների մի մասը կվերանվանի Macca’s` հաղորդում է Agence France-Presse-ը:
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հարցմամբ պարզվել է, որ ավստրալացիների 55 տոկոսը ընկերությունը կրճատ այդպես է անվանում:
McDonald’s-ն անվանումը իր պատմության մեջ առաջին անգամ կփոխի ինչ-որ առանձին երկրում:
13 ռեստորաններ բրենդի անվանումը կփոխեն հունվարի 8-ից` մինչև Ավստրալիայի օրվա տոնակատարությունները, որոնք մեկնարկելու են հունվարի 26-ին:
Փետրվարին ընկերության ռեստորանները կրկին այն կկոչեն նախկին անվանումով:
Ավստրալիան աշխարհի միակ երկիրն է, որտեղ McDonald’s-ն անվանում են Macca’s:











































