Եվրոպական արժույթի դեմ սպառնալիքը հաղթահարված է, այս տարի եվրոն անվտանգության մեջ կլինի: Լիսաբոնում նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Այնուհանդերձ, նման լավատեսական մեկնաբանությունը չի կարողացել բարձրացնել եվրոպական բորսային հարթակները:
Հարկ է նշել, որ Բառոզուի խոսքերը հակասում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքերին, որն ավելի վաղ հայտարարել էր, որ եվրոգոտին նոր 12 ծանր ամիսներ հաղթահարելու ճանապարհին է:








































