Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

ԲՀԿ-ին նորի՞ց են գցում խաղի մեջ

Հայկական մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ «Բարգավաճ Հայաստանը», բաց թողնելով նախագահական ընտրությունները, պատրաստվում է մայիսին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին:

Այստեղ, անշուշտ, որևէ զարմանալի բան չկա: Զարմանալին կլիներ հակառակը՝ եթե քաղաքական կուսակցությունը, այն էլ խորհրդարանում իր մեծությամբ երկրորդը, չպատրաստվեր կարևոր ընտրական միջոցառումների: Եվ այս տեսանկյունից զարմանալին հենց այն էր, որ ԲՀԿ-ն բաց թողեց նախագահական ընտրությունները` այն դեպքում, երբ երկար ժամանակ սրում էր ինտրիգը այդ ընտրություններին իր մասնակցության շուրջ:

Սակայն հարց է առաջանում` արդյոք այս դեպքում է՞լ ԲՀԿ-ն ընդամենը չի սրում Երևանի քաղաքապետի ընտրություններում իր մասնակցության ինտրիգը, ինչպես նախագահականի դեպքում էր, իսկ վերջում, նույն նախագահականի օրինակով, չի դուրս գա խաղից միանգամից և առանց որևէ հոդաբաշխ բացատրության: Ավելին` հարցը նույնիսկ այն է, թե արդյոք այդ ինտրիգը «Բարգավաճ Հայաստա՞նն» է հյուսում, թե՞, ասենք, ՀՀԿ-ն, որին պետք է նույն կերպ ամայացնել դաշտը քաղաքապետի ընտրություններից առաջ, ինչպես որ արեցին նախագահական ընտրություններին ընդառաջ:

Նախագահական ընտրությունների ներկայիս ամայի գործընթացում էական, առանցքային դերակատարումը ԲՀԿ գործոնինն էր, որ օգտագործեց Հանրապետականը, մասնավորապես` Սերժ Սարգսյանը` ԲՀԿ-ի շուրջ կառուցելով ամբողջ խաղը կամ չխանգարելով, որ այն կառուցվի ԲՀԿ-ի շուրջ: Իսկ ամենավճռական պահին Սերժ Սարգսյանը կիրառեց պարզապես իր ազդեցությունը ԲՀԿ-ի վրա և հետ քաշելով կուսակցությունը` քանդեց ամբողջ խաղը:

Այնպես որ` ամենևին պետք չէ զարմանալ, եթե նույն մարտավարությունը կիրառվի նաև Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, առավել ևս, որ ՀՀԿ-ի հիմնական թեկնածու դիտվող Տարոն Մարգարյանը, մեղմ ասած, այնքան էլ չկարողացավ ծավալել այնպիսի գործունեություն և վարկ ձեռք բերել, որ հնարավոր լինել ակնկալել քաղաքացիների աջակցությունը: Տարոն Մարգարյանն ուղղակիորեն անիմաստ գումարներ էր մսխում Երևանում, այն դեպքում, երբ քաղաքն ուներ բազմաթիվ կարևոր ծախսերի կարիք:

Չի բացառվում նաև, որ քաղաքապետի պաշտոնի համար Տարոնի թեկնածության շուրջ տարակարծություններ և հակասություններ կան նաև ՀՀԿ-ի ներսում, և նորից խաղի մեջ գցելով ԲՀԿ-ին` Սերժ Սարգսյանը կփորձի նաև այդ միջոցով կառավարել այդ ներհանրապետական հակասությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում