Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Ադրբեջանը պետք է անդամակցի ՀԱՊԿ-ին. ադրբեջանական քաղաքագետ

Ադրբեջանական News.az կայքի փոխանցմամբ, ադրբեջանական քաղաքագետ Օգտայ Սադիխզադեն անդրադարձ է կատարել ռուս-ադրբեջանական հարաբերություններին ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը.

«Ես կարծում եմ, որ հաշվի առնելով արաբական աշխարհի վերջին զարգացումները` Wikileaks-յան բացահայտումները` Ադրբեջանը չպետք է հեռանա Ռուսաստանից: Ընդհակառակը, Ադրբեջանը պետք է միանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

Դա ռազմական և ռազմավարական առումով Ադրբեջանին առավել կմերձեցնի Ռուսաստանի հետ: Ադրբեջանն այդ ժամանակ Ռուսաստանի համար կհանդիսանա առավել սերտ դաշնակից, քան ներկայումս է:

ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցելը կավելացնի Ռուսաստանի միջնորդական կշիռը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ:

Դա մի կողմից մեզ ձեռնտու է նրա համար, որ մեր դիվանագիտական մանևրայնության հնարավորություններն առավել մեծ են, սակայն մյուս կողմից էլ դա մեզ համար ունի իր բացասական կողմը. ռազմական ու ռազմավարական առումով Հայաստանն առավել սերտ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ, քան մենք:

Ես ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանը պետք է գնա այդ քայլին` հաշվի առնելով արաբական աշխարհի վերջին զարգացումները, ինչն, անկասկած, արվում է ԱՄՆ-ի և, մասնավորապես, Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) աջակցությամբ:

Այս ամիս Սոչիում կայացած նախագահների հանդիպումը կոչված էր չափավոր հաջողություն արձանագրելուն: Ռազմագերիների փոխանակման մասին կնքված փաստաթուղթը հումանիտար իմպուլս է հաղորդում բանակցային գործընթացին: Սակայն դա բավարար չէ այդ գործընթացի հաջող ընթացքի համար:

Ներկայումս Ռուսաստանը, հանձինս իր նախագահ Դմիտրի Մեդվեդևի, որոշակի ջանքեր է գործադրում` Մադրիդյան սկզբունքներին համապատասխան, հակամարտող կողմերի մոտեցումները համաձայնեցնելու ուղղությամբ: Կարծես թե, Ռուսաստանը փորձում է ամբողջովին իր վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ողջ գործընթացը:

Ռուսաստանը փորձում է դինամիկություն հաղորդել բանակցային գործընթացին, ինչը մասամբ հաջողվել է նրան: Նա որոշակի ճնշում է գործադրում Երևանի վրա, որպեսզի վերջինս որոշակի ուղղումներ մտցնի իր դիրքորոշման մեջ: Սակայն ժամանակը ցույց կտա, թե որքան արդյունավետ կլինի Կրեմլի այդ քայլը»:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ն կազմավորվել է 1992 թվականի մայիսի 15-ին` Տաշքենդյան պայմանագրի հիման վրա, որը ստորագրել են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:

1993 թվականի սեպտեմբերի 9-ին նրանց միացավ Վրաստանը, իսկ սեպտեմբերի 24-ին` Ադրբեջանը: Սակայն հետագայում այս երկու երկրները հրաժարվեցին ՀԱՊԿ պայմանագիրը երկարաձգելուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում