Բոբի (Ռոբերտ) Ֆիշերը 20-րդ դարի ամենավառ շախմատիստներից մեկն է: Ֆիշերի շախմատային տաղանդը վաղ հասակում է ի հայտ եկել: 13 տարեկան հասակում նա նվաճել է ԱՄՆ-ի երիտասարդական չեմպիոնի տիտղոսը, իսկ 1957 թ. հունվարի 8-ին դարձել է ԱՄՆ-ի ամենաերիտասարդ չեմպիոնը: Մեկ տարի անց նա համաշխարհային պատմության ամենաերիտասարդ գրոսմաստերն էր:
Նա խոստացել էր կտրել աշխարհի չեմպիոնների խորհրդային շղթան և այդ նպատակին հասնելու համար պայքարել է ևս 15 տարի: Արդյունքում նա դարձավ առաջին և վերջին ամերիկացին, որը կարողացավ նվաճել այս տիտղոսը 1972 թ.:
Նրա մշտական ուղեկիցները դարձել էին սկանդալները: Մեկ լուսավորությունը այն չէր, մեկ նա բարձր վարձատրություն էր պահանջում: Իսկ եթե նրա պայմանները չէին կատարվում, ապա հրաժարվում էր ելույթ ունենալուց և կարող էր մրցաշարի կեսից հեռանալ: Հիմա արդեն պարզ է, որ Ֆիշերի շատ պահանջներ արդար ու հիմնավորված են եղել, իսկ նրա ժամանակակիցներին դրանք խելացնոր էին թվում:
Ֆիշերը երկար ժամանակ եղել է կրոնական աղանդներից մեկի «հաճախորդը»: Նրա պատկերացումները միջավայրի վերաբերյալ ոչ այնքան բանական էին: Նա հրաժարվում էր ամերիկացի հաղթող մարզիկների համար նախագահական ավանդական ընդունելությունից՝ իմանալով, որ դրա համար իրեն գումար չեն վճարելու: Ֆիշերը հեռացավ, որովհետև ամբողջ կյանքում վախեցել էր պարտություններից:









































