«Սելտա»-ի հարձակվող Յագո Ասպասը հայտարարեց, որ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղից առաջ ինքը և իր թիմակիցները վճռական են տրամադրված:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին կայացած «Ռեալ»-ի դեմ առաջին հանդիպմանը «Սելտա»-ն 2:1 հաշվով հաղթանակ տարավ:
«Մեր առջև շատ բարդ խնդիր է դրված: Սակայն մենք կորցնելու բան չունենք: Առաջին խաղում արդեն ապացուցել ենք, որ կարող ենք պայքարել նման հակառակորդի դեմ:
«Վալյադոլիդ»-ի նկատմամբ վերջին հաղթանակն ավելի է ոգևորել թիմին: «Սելտա»-ն մտադիր է հաղթահարել «Ռեալ»-ի արգելքն ու դուրս գալ քառորդ եզրափակիչ»,- հայտարարեց Ասպասը:







































