Դատարանը Օքլենդ քաղաքի քրիստոնեական համալսարանում 2012 թ. ապրիլին կրակ բացած Հարավային Կորեայի 44-ամյա քաղաքացուն ճանաչել է անմեղսունակ: Այս մասին հունվարի 8-ին հաղորդել է Reuters գործակալությունը:
Վան Կոյին հետազոտած երկու բժիշկները հայտնաբերել են, որ նա պարանոյիդ շիզոֆրենիայով է տառապում և այդ պատճառով չի կարող կանգնել դատարանի առջև:
Նման հիվանդության դեպքում առկա են կպչուն գաղափարներն ու տեսիլքները, ինչպես սովորական շիզոֆրենիայի դեպքում, սակայն վարքի չկարգավորվածություն, զգացմունքների միապաղաղություն և մտածողության խանգարում չի նկատվում:
Դատավորը հանձնարարել է Վան Կոյի համար համապատասխան բուժհաստատություն ընտրել, որտեղ նրան կբուժեն: Եթե ինչ-որ պահի բժիշկները գան եզրակացության, որ Վան Կոն բուժվել է հոգեկան հիվանդությունից, ապա նրա նկատմամբ գործընթացը կշարունակվի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վան Կոն վեց ուսանողների և ղեկավարության սպանությունը բացատրել է նրանով, որ իրեն բարկացրել է համալսարանի ղեկավարության վերաբերմունքը ուսանողների նկատմամբ: Նա պատմել է, որ կրակ է բացել, երբ չի գտել իրեն հարկավոր աշխատակցին: Դրա հետ մեկտեղ, Վան Կոն ընդունել է սպանության մեղքը և հայտարարել, որ չի զղջում: Ավելի ուշ դատարանում նա պնդել է իր անմեղությունը:
Վան Կոն սովորել է Օյքոսի Քրիստոնեական համալսարանում կրտսեր բուժաշխատողների բաժնում, սակայն հեռացվել է համալսարանից: Հաղորդվում է, որ նրան կարող էր սադրել ուսման համար վարձը վերադարձնելու մերժումը:



































