Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ավարտում է Ուրուգվայի նախագահ 79-ամյա Խոսե Մուխիկայի մասին պատմող ֆիլմը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով տեղի մամուլին:
Ֆիլմը կոչվում է «Վերջին հերոսը» ու պատմում Ուրուգվայի նախագահի կյանքի մասին, որի լիազորություններն ավարտվում են մ 2015թ. մարտի 1-ին: Սահմանադրության համաձայն՝ նա չի կարող վերընտրվել երկրորդ ժամկետն անընդմեջ:
Ֆիլմի հիմքում Մուխիկայի հետ Կուստուրիցայի հարցազրույցներն են Մոնտևիդեոյում, ինչպես նաև Նյու Յորքում, որտեղ նա ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում:
Մուխիկան ռեժիսորին պատմել է իր բանտային տարիների մասին, և թե ինչպես է ազատ ժամանակ քաղաքից դուրս գտնվող տնակում զբաղվում հողագործությամբ:
Ֆիլմի վերջնական մասը կպատմի Մուխիկայի՝ երկրի նախագահի պաշտոնում վերջին օրերի մասին:









































