ԱՄՆ-ի և Աֆղանստանի նախագահներ Բարաք Օբաման և Համիդ Կարզայը Սպիտակ տանը հանդիպում կունենան 2013-ի հունվարի 11-ին: Այս մասին հայտնում է RBK-ն՝ հղում անելով ԱՄՆ նախագահի մամլո ծառայությանը։
Բանակցությունների գլխավոր թեման կլինի Աֆղանստանից ԱՄՆ զերքերի դուրս բերումը, որը, Օբամայի վարչակազմի պլանների համաձայն, տեղի կունենա 2014-ին: Կքննարկվեն նաև Աֆղանստանում քաղաքական անցմանը և երկու երկրների միջև գործընկերությանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ 2011 թվականի մայիսին Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին որոշում ընդունվեց մինչ 2014-ի ավարտը Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերման մասին: Ամերիկյան զորակազմում ներկայում 66 հազար զինծառայող է ընդգրկված:
Վաշինգտոնը ծրագրում է Աֆղանստանում 2014-ից հետո պահպանել զինվորական ներկայությունը, սակայն առանց մշտական բազաների ստեղծման:











































