Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն հերթական անգամ գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային: Ռումենիգեն նշել է, որ գերմանական գրանդը ցանկանում է երկարաժամկետ համագործակցություն ծավալել իսպանացի մասնագետի հետ:
«Գվարդիոլան նորարար է: Երբեմն նա արտասովոր գաղափարներ է ունենում, բայց դրանք խելահեղ չեն: Հուսով եմ` Պեպը դեռ եկար կաշխատի մեր ակումբում»,- Bild-ը մեջբերում է Ռումենիգեի խոսքերը:
Հիշեցնենք` Գերմանիայի առաջնության 11 տուրերի արդյունքում «Բավարիա»-ն միանձնյան գլխավորում է մրցաշարային աղյուսակը` իր ակտիվում գրանցելով 27 միավոր:





































