Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել`ազգայնամոլների երթը ցրելու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ ցուցարարները քարեր են նետել իրավապահների ուղղությամբ: Ոստիկանությունը ստիպված է եղել ծայրահեղ միջոցների դիմել, քանի որ ակցիայի մասնակիցների խումբը շեղվել է նախապես նշված երթուղուց և սկսվել են անկարգությունները: Այդ ընթացքում մարդիկ կոտրել են ավտոկայարանի մոտ գտնվող նստարանները:
Երթը Վարշավայում անցկացվում է ամեն տարի`ի պատիվ Լեհաստանի անկախության օրվան:










































