ԱՄՆ-ում 12-ամյա տղան հանկարծակի կորցրել է ախորժակն ու ծարավի զգացողություն բացարձակ չի զգում՝ հաղորդում է Livescience-ը:
Մեկ տարի առաջ Լենդոն Ջոնսը արթնանալով՝ գլխապտույտ և կրծքում ցավ է զգացել: Ռենտգենյան լուսանկարը բակտերիալ ինֆեկցիա է հայտնաբերել թոքերից մեկում: Տղային բուժել են, սակայն նա դադարել է ուտելու ու խմելու ցանկություն ունենալ, դրա հետ մեկտեղ նա ինքն իրեն շատ լավ է զգում: Այդ ժամանակվանից ծնողները նրան ստիպում են խմել և ուտել, սակայն նա արդեն կորցրել է 16կգ: Տղան հետազոտություն է անցել 5 հիվանդանոցներում, սակայն ոչ մեկը չի կարողացել պատճառը գտնել:
«Դա չափազանց արտասովոր է: Ես երբեք չեմ լսել նման դեպքերի մասին»,- ասել է նյարդաբան Աշեշ Մեհտան:
Որոշ գիտնականներ ենթադրում են, որ խնդիրը կայանում է հիպոտալամուսի գործունեության մեջ, որը պատասխանատու է քաղցի, ծարավի և կենսանական նշանակության այլ ֆունկցիաների համար:









































