Հռոմի վերաքննիչ դատարանի շենքի վրա առնետների հարձակումն աղտոտում է ջուրն ու խանգարում լսումներ իրականացնել՝ հաղորդում է The Local-ը:
Կլոդիո հրապարակի խողովակներում առնետներ են բնակվում, որոնք փչացնում են ջեռուցման և օդորակման համակարգը, իսկ ջուրը անպիտան են դարձնում օգտագործման համար:
Դատարանը պատրաստվում է կրճատել նիստերի լսումները 30 օրով, քանի դեռ կենդանիները չեն ուսումնասիրվել, որպեսզի աշխատակիցներից ու լսման մասնակիցներից ոչ ոք վտանգի չենթարկվի:
Առնետները հայտնաբերվել են նոյեմբերի 6-ին, երբ դադարել են գործել Romeo Romei փողոցի օդորակիչները:








































