Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերն այսօր մարզվել է թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է Bild-ը:
Գերմանիայի ազգային հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստն ապաքինվել է ծնկի վնասվածքից:
Սպասվում էր, որ Շվայնշայգերը շարք կվերադառնա հավաքականի նոյեմբերյան հավաքից հետո, սակայն վերադարձն ավելի շուտ է եղել:





































