Կաթոլիկ միանձնուհի Քրիստինա Սկուչիի, ով հաղթել է «Ձայն» հեռուստաշոուի իտալական տարբերակում, դեբյուտային ալբոմը լույս կտեսնի նոյեմբերի 11-ին, հաղորդում է RIA Novosti-ն:
Ձայնասկավառակը բաղկացած է հայտնի կատարողների և երաժշտական խմբերի տասը «քովերներից»: Այնտեղ առկա են մասնավորապես Փինքի (Try), Մադոննայի (Like a Virgin), Coldplay-ի (Fix You) և Ալիշա Քիսի (No one) ստեղծագործությունները: Քույր Քրիստինան պայմանագիր է ստորագրել Universal Music ընկերության հետ:
Միանձնուհին կարծում է, որ իր հաջողությունը վկայում է այն մասին, որ «Աստված մարդկանց օգնում է կարևոր գործեր կատարել, եթե մարդիկ վստահում են նրան»:










































