Մեծ Բրիտանիայի Շեփշեդ քաղաքի բնակչուհի Դեբի Վուդը հայտնի է որպես երկրի ամենախանդոտ կին: Նա ամեն օր ստուգում է ամուսնու հեռախոսի պարունակությունը, հետևում նրա բանկային օպերացիային և նույնիսկ նրան ստուգում ստի դետեկտորով: Այս մասին գրում է Mirror-ը:
Չնայած այս ամենին` Դեբիի ամուսինը` Սթիվը հայտարարել է, որ սիրում է կնոջը և կատարում նրա բոլոր քմահաճույքները:
Նշենք, որ Դեբին տառապում է «Օթելլոյի ախտանշան» հիվանդությամբ, որի հետևանքով նա պաթոլոգիկ խանդոտ է:







































