Կատալոնական «Բարսելոնա»-ն երկօրյա հանգստից հետո վերադարձել է մարզումներին, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Կատալոնական ակումբը մարզվել է առանց 13 ֆուտբոլիստի, ովքեր ներկա պահին գտնվում են իրենց հավաքականների տրամադրության տակ:
Ըստ աղբյուրի` Անդրես Ինիեստան և Ժերեմի Մաթյոն, ովքեր շարունակում են ապաքինվել վնասվածքից, կատարել են ֆիզիօթերապևտիկ վարժություններ:







































