Ճանաչված ըմբիշ, դերասան և շուոմեն Հալկ Հոգանը սեքս-սկանդալի կենտրոնում է և որպես փոխհատուցում 100 մլն դոլար է պահանջում հայտնիների մասին Gawker ինտերնետ-կայքից, հայտնում է championat.com-ը:
Հոգանը կայքին մեղադրում է տեսահոլովակի հրապարակման համար, որում Հալկը Բուբբայի կոնջ հետ սեքսով է զբաղվում:
Հայտնում են, որ ըմբիշը դատի է տվել նաև Բուբբային, որը լրագրողներին է փոխանցել իր տանը հսկողության տեսախցիկներով նկարահանված տեսանյութերը, ինքը՝ Բուբբան է թույլատրել իր կնոջը սիրով զբաղվել Հոգանի հետ, տեսանյութը վաճառել է մամուլին: Որպես հասցված վնասի համար փոխհատուցում Հալկը կայքից պահանջում է 100 մլն դոլար, իսկ նրա նախկին ընկեր Բուբբան խաղաղ կերպով հարթել է վեճը և ռադիոյով ներողություն խնդրել:











































