Օրեր առաջ Քիմ Քարդաշյանին նկատել են Լոս Անջելեսի փողոցներում Hermes պայուսակով, որի վրա նկարել է նրա դուստր Նորթը: Կաշվից կանթով սպիտակ պայուսակը վերածվել է իսկական արվեստի գլուխգործոցի՝ դեղին, երկնագույն և կանաչ ներկերի հետքերով: Դրան գումարվում է այն, որ պայուսակի հենց կենտրոնում դրոշմված է Քիմի դստեր ձեռքի հետքը:
Քիմի խոսքերով՝ փոքրիկ Նորթը պայուսակը ներկել է դեռ անցած ամիս իր ծննդյան օրվա կապակցությամբ:
«Բացելով այն տուփը, որ ինձ նվիրել էր Քանյեն, ներսում ես հայտնաբերել էի Hermes-ի ներկված պայուսակ: Դա իսկապես հոյակապ էր: Հետո համակարգչի վրա տեսաձայնագրություն էր հայտնվել և գրված էր «Սեղմիր»: Բացելով այն՝ ես տեսա, թե ինչպես է իմ աղջիկը ինձ համար նկարում պայուսակի վրա»,- պատմել է նա:
Աստղային մայրիկը հպարտանում է իր փոքրիկի ստեղծագործությամբ:
Դա միակ «հեղինակային» պայուսակը չէ Քիմի հավաքածուում: Անցած տարի Քանյե Ուեսթը սիրելիին պայուսակ էր նվիրել, որի վրա նկարել էր ամերիկացի նկարիչ Ջորջ Կոնդոն:













































