Թուրքիայում ուժի մեջ է մտել օրենք, որը երկրի տնտեսության վերաբերյալ բացասական հոդվածների հրապարակումը հավասարեցնում է քրեական ծանր հանցագործություններին:
Այս օրենքն ուժի մեջ մտնելու հետևանքով գերմանական Commerzbank-ը հետ է կանչել իր աշխատակիցներին Թուրքիայից՝ «մինչև իրավիճակի պարզաբանումը»: Ամերիկյան Bank of America-ն և Merrill Lynch-ը իրավաբանական ուսումնասիրություն են կատարում, թե նման օրենքը ինչպիսի ազդեցություն կունենա Թուրքիայում իրենց գործունեության վրա:
Այս պահին օրենքի ձևակերպումը հստակ չէ, և Թուրքիայի իշխանությունները խոստանում են առաջիկայում հստակեցնել այն ու յուրաքանչյուր հանցագործության տեսակի համար տալ հստակ ձևակերպում:










































