Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ավարտվեց Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը:
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը վերջին՝ 7-րդ տուրում սև խաղաքարերով առավելության հասավ Էռնեստո Ինարկիևի նկատմամբ: Այդ հաղթանակը Լևոնին հնարավորություն տվեց վաստակած միավորների թիվը հասցնել 4-ի:
4 միավոր ուներ նաև Բորիս Գելֆանդը, ում Արոնյանը զիջեց լրացուցիչ ցուցանիշներով: Հաղթող դարձավ Ալեքսանդր Գրիշչուկը, ով շատ հաջող հանդես եկավ ամբողջ մրցաշարի ընթացքում՝ 7 տուրում վաստակելով 5.5 միավոր:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 100.000 դոլար: Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
1. Ալեքսանդր Գրիշչուկ – 5.5 միավոր
2. Վլադիմիր Կրամնիկ – 4.5
3. Բորիս Գելֆանդ – 4
4. Լևոն Արոնյան – 4
5. Դինգ Լիրեն – 3.5
6. Պետր Լեկո – 2.5
7. Էռնեստո Ինարկիև – 2
8. Ալեքսանդր Մորոզևիչ – 2









































