Հայտնի են դարձել այն 10 խաղացողների անունները, ովքեր առավելագույն ձայներ են հավաքել «Ոսկե գնդակ» մրցանակի քվեարկության արդյունքում:
Տասնյակը կազմել են Լեո Մեսսին, Քրիշտիանու Ռոնալդուն, Անդրես Ինյեստան, Խավին, Ռադամել Ֆալկաոն, Իկեր Կասիլյասը, Անդրեա Պիրլոն, Դիդյե Դրոգբան, Ռոբին վան Պերսին ու Զլատան Իբրահիմովիչը:
Հիշեցնենք, որ հաղթող է ճանաչվել Լեո Մեսսին, ով այս պարգևին արժանացավ 4-րդ անգամն անընդմեջ:








































