Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկրի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում առաջադրել է նախարարի ներկայիս պաշտոնակատար Թամար Բերուչաշվիլիին: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
«Ուզում եմ Վրաստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում ներկայացնել Թամար Բերուչաշվիլիին»,- երեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղարիբաշվիլին:
Ավելի վաղ «Նովոստի Գրուզիա»-ն, հղում անելով խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Գիգլա Ագուլաշվիլիին, հայտնում էր, որ Վրաստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում քննարկվում է Գերմանիայում երկրի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Չանտուրիայի թեկնածությունը:




































