Շուտով Մեծ Բրիտանիայում կարող է բացվել աշխարհում առաջին հասարակաց տունը, որը կսպասարկի միայն սահմանափակ հնարավորություններով մարդկանց:
Ծրագիրը կիրականացնի 44-ամյա Բեկի Ադամսը, որը մեծ փորձ ունի սեքս-ծառայությունների տրամադրման ոլորտում: Նա հույս ունի իր հասարակաց տունը բացել մինչև 2014-ն ու պատրաստ է դրա հմաար ներդնել մոտ 80 000 դոլար:
Բեկի Ադամս. «Բոլոր մարդիկ սեքսուալ պահանջ ունեն՝ անկախ նրանից՝ նրանք հաշմանդամ են, թե ոչ: Յուրաքանչյուրն արժանի է հաճույք ստանալու սեքսուալ կապից: Պատերազմից հաշմանդամ վերադարձած զինվորը չի դադարում բնական պահանջներով նորմալ տղամարդ լինելուց»:
Նրա խոսքով՝ նոր հաստատությունը կունենա հատուկ թեքահարթակներ, գրում է The Sun թերթը: Մարմնավաճառներից բացի՝ այնտեղ կաշխատի նաև հատուկ սպասարկող անձնակազմ: Անհրաժեշտության դեպքում հաճախորդներին այնտեղ կտանեն ավտոմեքենաներով, հետո տուն կտանեն:
Պարբերականը նշում է, որ վճարովի սեքս-ծառայություններ մատուցելն անօրինական չէ Միացյալ Թագավորությունում:
Հասարակաց տան տիրուհին ասել է, որ չի պատրաստվում այնտեղ «մայրիկի» դերում լինել. ինքը միայն կօգնի այն հաշմանդամներին, որոնց համար դժվար է շատ բաներ առանց օգնության անել:












































