Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Անխել դի Մարիայի խաղում առկա են եղել ոչ միայն դրական պահեր:
Իտալացի մասնագետը խոսել է այդ մասին` պատասխանելով հարցին, արդյո՞ք կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարողացել է փոխարինել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված արգենտինացի ֆուտբոլիստին:
«Պետք է մտածել` Խամեսին Դի Մարիայի հետ համեմատելուց առաջ: Նրանք տարբեր ֆուտբոլիստներ են: Դի Մարիան կարողանում էր բեկել խաղի ընթացքը, բայց երբեմն կորցնում էր վերահսկողությունն իր նկատմամբ և կարևորագույն փոխանցումներ չէր կատարում խաղընկերներին»,-Onda Cero-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:





































