Սիրիացի քրդերը պնդում են, որ «շատ մոտ ապագայում» մոջահեդներից կազատեն Քոբանի (Այն ալ-Արաբ) քաղաքը: Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարություն են արել քրդական խմբավորումների ներկայացուցիչները նոյեմբերի 10-ին Փարիզում անցկացված ակցիայի ժամանակ:
«Քրդական ուժերը Քոբանիում առաջ են շարժվում՝ հետ նվաճելով փողոց փողոցի հետևից: Առաջխաղացումը դժվարանում է, որովհետև ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») խմբավորման գրոհայիններն անցնելով ականապատում են տները: Այդուհանդերձ, մենք վստահ ենք, որ հետ կնվաճենք քաղաքն ամենամոտ ապագայում»,- Agence France-Presse-ին ասել է «Քրդական ժողովրդավարական միություն» կուսակցության ղեկավար Սալեհ Մուսլիմը:
Հեռախոսով ակցիայի մասնակիցներին դիմելով՝ քրդերի սիրական զորքերի հրամանատար Նարին Աֆրինը հաստատել է, որ իր ջոկատներին «հաջողվել է առաջ գնալ Քոբանիում մարտերի ժամանակ»: «Մենք այդ քաղաքը կազատենք՝ մարտնչելով ամեն տան համար: Մենք հաստատապես մտադիր ենք ոչնչացնել ահաբեկչությունն ու ֆունդամենտալիզմը»,- նշել է նա:










































