Քրիստինա Օրբակայտեի ավագ որդին՝ Նիկիտա Պրեսնյակովը, հրապարակավ սեր է խոստովանել իր սիրելիին, գրում է viva.ua-ն:
23-ամյա երիտասարդը խոստովանել է, որ արդեն 6 ամիս է, ինչ ռոմանտիկ հարաբերությունների մեջ է 17-ամյա Ալյոնա Կրասնովայի հետ: Աղջիկը տղայի սրտում տեղ էր զբաղեցրել միանգամից այն բանից հետո, երբ Նիկիտան հայտարարեց իր հարսնացուից՝ Աիդա Կալիևայից բաժանվելու մասին:
«Ուռռա, կես տարի միասին: Ես շատ շատ-շատ եմ քեզ սիրում»,- Instagram-ի իր էջում գրել է Նիկիտան:
Հիշեցնենք, որ նրա ու իր հարսնացուի բաժանման մասին հայտնի էր դարձել այս ամռան սկզբին:











































