Ֆրենչ Մոնտանան ծագումով մարոկկացի ամերիկացի ռեփեր Քարիմ Հարբոուչի ստեղծագործական կեղծանունն է: Նա Քլոե Քարդաշյանի սիրելին է, հայտնում է spletnik.ru-ն:
Երեկ նա նշել է իր 30-ամյակը շքեղ երեկույթով, որին ներկա է եղել Քարդաշյան ամբողջ ընտանիքը, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանը:
Քիմը մի քանի լուսանկար է տեղադրել Instagram-ի իր էջում:
Լուսանկարում երևում է Ֆրենչի սպիտակ կոստյումն ու աղջիկների զգեստները, որոնց ֆոնին Քիմ Քարդաշյանի զգեստը աղջիկների պանսիոնի աշխատակցուհու համազգեստի տեսք ունի շնորհիվ սև կաշվե փեշի ու սև բլուզի:
Քայլիի ու Քլոեի զգեստները երեկույթի ոգով են, որն իր բազմաթիվ ընկերների համար կազմակերպել էր ռեփերը:












































