Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հանդիպել է հայ գործընկերոջ՝ Սեյրան Օհանյանի հետ: Նախարարությունների ղեկավարները պայմանավորվել են Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված երևանյան զորահանդեսին 102-րդ ռուսական ռազմաբազայի զինվորականների և ռազմական տեխնիկայի մասնակցության մասին և հաստատել 2015 թվականի համագործակցության ծրագիրը: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն՝ հղում անլով Ռուսաստանի ՊՆ-ին:
Հաղորդվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային անվտանգությանն առնչվող ակտուալ հարցեր, սահմանվել երկու երկրների ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթությունները, զինված ուժերի միջև ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հեռանկարները:
Մամլո ծառայության տվյալներով՝ նախարարներն առանձին ուշադրություն են դարձրել Ռուսաստանի ՊՆ ուսումնական հաստատություններում հայկական զինված ուժերի համար կադրերի նախապաստրաստման կազմակերպմանը: Ներկայումս անհատույց հիմունքով նման հաստատություններում ուսանում է 244 հայ զինծառայող:










































