Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆը կարծում է, որ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չպետք է ճնշման ենթարկվի:
Mundo Deportovo-ի անցկացրած հարցման արդյունքում հայտնի էր դարձել, որ քվեարկությանը մասնակցած երկրպագուների 92%-ը դժգոհ է մասնագետի աշխատանքից:
« «Բարսելոնա»-ն 11 խաղ է անցկացրել: Առաջին 7-8 խաղերում թիմը հայտնվեց երկնքում, որին հետևեց վայրէջքը: Թիմում կան նոր ֆուտբոլիստներ ու նոր մարզիչ, և նրանց ժամանակ է հարկավոր միմյանց հասկանալու համար:
Չի կարելի Էնրիկեի աշխատանքը գնահատել 10 շաբաթվա կտրվածքով»,- Կրուիֆի խոսքերը մեջբերում է Daily Star-ը:








































