Տեխնոլոգիական անվտանգության ոլորտի մասնագետները հայտնաբերել են Apple-ի ծրագրային ապահովման խոցելիություն, ինչից կարող են օգտվել ցանցահենները և կոտրել iPhone-ն ու iPad-ը՝ հայտնում է Associated Press-ը:
FireEye ընկերության փորձագետներին, որոնք հայտնաբերել են խոցելիությունը, առայժմ հայտնի չէ ցանցահենների հարձակումների մասին, սակայն քանի դեռ Apple-ը չի վերացրել թերությունները, այդ վտանգը կպահպանվի:
Սխալը, որը պայմանականորեն կոչվել է Masque Attack, թույլ կտա ցանցահեններին խաբել օգտատերերին՝ նրանց ստիպելով բեռնել վտանգավոր հավելվածներ:








































