Ամերիկացի նեյրոֆիզիոլոգներն ուսումնասիրել են մաիխուանայի երկարաժամկետ ազդեցությունը գլխուղեղի վրա և իրենց աշխատանքի արդյունքները ներկայացրել Proceedings of the National Academy of Sciences ամսագրում: Պարզվել է՝ մարիխուանա քրոնիկ ծխողների դեպքում նվազել է օրբիտոֆրոնտալ կեղևի ծավալը (ուղեղի հատված, որը կապված է հույզերի, հավասարակշռության և մոտիվացիայի կարգավորման հետ), բայց ավելացել է տարբեր հատվածների միջև կապերի թիվը:
Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով նյեյրոֆիզիոլոգները համեմատել են 48 հասուն թմրանյութ գործածողի ուղեղները (նրանք մարիխուանա են ծխում միջինը օրական 3 անգամ) և երբեք մարիխուանա չծխած 62 հոգու:
Հոգեբանական թեստերը ցույց են տվել, որ թմրանյութի սիրահարների շրջանում ինտելեկտի մակարդակն ավելի ցածր է եղել, սակայն այդ տարբերությունները ոչ մի կերպ կապված չեն ուղեղի զարգացման անոմալիաների հետ:
Բացի դրանից՝ երբ մարդը սկսում է մարիխուանա գործածել, ուղեղում կառուցվածքային և գործառութային կապերի թիվը վստահաբար աճում է, և աճի տեմպերը նվազում են ծխելուց 6-8 տարի անց:
Գիտնականները նաև պարզել են, որ օրբիտրոֆրոնտալ կեղևի գորշ զանգվածն ավելի խոցելի է տետրահիդրոկանաբինոլի՝ թմրանյութի հիմնական հոգեակտիվ բաղադրիչի ազդեցության նկատմամբ: Սակայն անհայտ է մնում՝ արդյոք մարիխուանայից հրաժարվելն օգնո՞ւմ է ուղեղը վերադարձնել նորմալ վիճակի:









































