Ամերիկացի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Ջոան Ռիվերզի մահվան պատճառը բժիշկների անփութությունն է: Այս մասին հայտնում է TMZ-ը՝ հղում անելով Նյու Յորքի առողջապահության և սոցիալական ապահովության դեպարտամենտի եզրակացությանը:
Բժիշկները չեն նկատել Ռիվերզի հիվանդության պատմության մեջ գրառումներն այն մասին, որ ուժեղ ներգործող պրոպոֆոլ դեղամիջոցի ներարկումից առաջ պետք է պարտադիր կերպով կշռվի նրա քաշը: Դեղամիջոցի չափաքանակը, որը ներարկվել է դերասանուհուն, գերազանցել է թույլատրելի նորման: Համաձայն եզրակացությունների՝ բժիշկները ժամանակին չեն նկատել իրենց սխալը և շարունակել են պրոցեդուրաները՝ չնայած Ռիվերզի արյան մեջ թթվածնի մակարդակի կտրուկ անկման:
Ռիվերզը մահացել է սեպտեմբերի 4-ին՝ 82 տարեկանում, Նյու Յորքի «Մաունթ Սինայ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նրա մոտ սրտի կանգ է առաջացել: Թթվածնի սուր պակասը հանգեցրել է ուղեղի անուղղելի վնասի:










































