Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան Ցյուրիխում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հարգալից է արտահայտվել Մեսսիի ու Ռոնալդուի մասին:
«Ինձ համար շատ կարևոր է լինել այստեղ՝ այսպիսի ֆուտբոլիստների կողքին: Սա մեծ պատիվ է ինձ համար»,- ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ինյեստայի խոսքերը:
Նշենք, որ «Ոսկե գնդակ»-ին հավակնում են նաև Մեսսին ու Ռոնալդուն:









































