Huaneng Group պետական էլեկտրաարտադրող ընկերության դուստր ստորաբաժանումը հայտարարել է Չինաստանի տարածքում նոր ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) կառուցման մասին, որը կլինի առաջինը երկրում, որը կկառուցվի միջուկային էներգետիկայի հետ կապված շինարարության սառեցումը չեղյալ հայտարարելուց հետո։ Այս մասին հայտնում է Associated Press-ը:
ԱԷԿ-ների կառուցման սառեցումը Չինաստանում սկսվել էր ճապոնական «Ֆուկուսիմա-1»-ի աղետից հետո, երբ երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի հետևանքով շարքից դուրս էին եկել ռեակտորների սառեցման համակարգերը, ինչն ավելի ուշ հանգեցրել էր դրանց անսարքությանը:
Նոր ԱԷԿ-ը կառուցվում է արևելյան ափամերձ տարածքում՝ Ռոնչեն շրջանում, որպես օպերատոր ընկերություն ընտրված է Huaneng Shandong Shidao Bay Nuclear Power Co-ն:
Սպասվում է, որ նախագծի իրականացման համար ներդրումը կլինի մոտ 475 մլն դոլար: Առաջին հերթի ռեակտորի հզորությունը 200 ՄՎտ է: Հետագայում ծրագրվում է ներդնել ևս 15.9 մլրդ դոլար՝ բոլոր օբյեկտների հզորությունը մինչև 6.6 ԳՎտ-ի հասցնելու համար:










































