ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դերասանուհի Մերիլ Սթրիփին և երգիչ Սթիվի Ուանդերին կպարգևատրի նախագահական ազատության մեդալով՝ Միացյալ Նահանգների բարձրագույն քաղաքացիական պարգևով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Պարգևատրումը տեղի կունենա Սպիտակ տանը՝ նոյեմբերի 24-ին: Այս մեդալով կպարգևատրվեն նաև ԱՄՆ մշակութային մի շարք գործիչներ:
Ազատության մեդալը շնորհվում է քաղաքացիական գործիչներին՝ ԱՄՆ անվտանգության գործում ունեցած ներդրման, ամբողջ աշխարհում խաղաղության համար պայքարի և մշակութային ձեռքբերումների համար:











































