Իրանի իշխանությունները կարծում են, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում որևէ առաջընթաց չկա: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արագչիին:
«Մենք չենք կարող խոսել բանակցություններում որևէ առաջընթացի մասին, սակայն մենք պահպանում ենք լավատեսությունը, որ կարող ենք համաձայնության հասնել մինչև նոյեմբերի 24-ը նշանակված վերջնաժամկետը»,- հայտարարել է պաշտոնյան:
Ավելի վաղ աղբյուրները հայտնել էին, որ Օմանում անցկացվող միջուկային բանակցություններում փոքր առաջընթաց է ձեռք բերվել:









































