Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը Տալլինում հասարակական տրանսպորտի անվճար երթևեկությունն անվանել է իր երազանքի իրականացում, հաղորդում է Postimees էստոնական թերթը:
Բլումբերգը հայտարարել է, որ կատարելությանը մոտեցող հասարակական տրանսպորտի համակարգը պետք է հասանելի, հարմարավետ դառնա բոլորի համար: Նրա կարծիքով՝ Էստոնիայի մայրաքաղաքն ունի երթևեկության նման հատկանիշներ: Քաղաքապետը կարծում է, որ «երբևէ դա հնարավոր կլինի նաև Նյու Յորքում, սակայն պետք չէ դրան սպասել մոտ ապագայում»:
Նշենք, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի բնակիչների ռեեստրում գրանցված քաղաքացիները հունվարի 1-ից անվճար օգտվում են հասարակական քաղաքային տրանսպորտից: Անվճար երթևեկելու իրավունք ունեն նաև մինչև 19 տարեկան սովորող անձիք` անկախ գրանցման վայրից:







































