Friday, 07 06 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ

Պետք է հասնենք նրան, որ մայրաքաղաքում այլևս փոսեր չլինեն. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ շնորհակալություն է հայտնել աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներին, ինչպես նաև համապատասխան պետական ու մասնավոր կառույցներին, հասարակական և երիտասարդական կազմակերպություններին՝ նոյեմբերի 8-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը հավուր պատշաճի կազմակերպելու և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական բոլոր շրջաններում շարունակվում են ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական ու երրորդական փողոցների, բակային տարածքների ասֆալտապատման, ճաքալցման, փոսալցման և փոսանորոգման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ փողոցների հիմնանորոգման ծրագրով նախատեսված 25 փողոցներից 21-ում աշխատանքներն ավարտված են: Քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքներն ու սահմանված ժամկետում ավարտել դրանք՝ խստորեն հետևելով որակի պահպանմանը:

«Հրավիրեք շինարարական կազմակերպությունների պատասխանատուներին և խստորեն պահանջեք ակտիվացնել աշխատանքները, քանի որ եղանակային պայմանների վատթարացման պարագայում դադարեցնելու ենք բոլոր աշխատանքները՝ որակի հաշվին ասֆալտապատումը բացառելու նկատառումով: Մրցույթի պահանջներին համապատասխան, սահմանված ժամանակացույցով հաղթող ճանաչված կազմակերպությունները պետք է ժամանակին ավարտեն աշխատանքներն ու փողոցները շահագործման հանձնեն: Պարտավորությունները պատշաճ չկատարելու դեպքում նրանք պատասխանատվության կենթարկվեն: Ինչ վերաբերում է ընթացիկ նորոգման աշխատանքներին, ապա պարբերաբար ներկայացվում են նոր հասցեներ, որտեղ ևս փոսալցման անհրաժեշտություն կա: Այս դեպքում ևս եղեք հետևողական, որպեսզի նախատեսված բոլոր աշխատանքները պատշաճ կատարվեն: Մենք պետք է հասնենք նրան, որ մայրաքաղաքում այլևս փոսեր չլինեն», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ ամենշաբաթյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 5 դեպքի մասով: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ հայտնաբերված ապօրինություններից 4-ի մասով կատարվել են քանդման աշխատանքներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է վարչական 4 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գույքագրել փողոցների մայթերի, բակային տարածքների ու կամարանցումների այն հատվածները, որտեղ հնարավոր է ապօրինի առևտրի կազմակերպում և ձեռնարկել համապատասխան քայլեր:

Անդրադառնալով թափառող կենդանիների վնասազերծման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ զեկուցվել է, որ համապատասխան հանձնաժողովի նոր կազմում ներգրավելու և ծառայությունների ձեռքբերման նպատակով բաց ընթացակարգով մրցույթի հանձնաժողով ձևավորելու համար Երևանի ավագանու 3 խմբակցություններն արդեն ներկայացրել են մեկական թեկնածուներ: Զեկուցվել է, որ աշխատանքներին ներգրավելու առաջարկ է ուղարկվել շահագրգիռ բոլոր կազմակերպություններին, սակայն արձագանքել են «Փրկենք կենդանիներին» բարեգործական ՀԿ-ն, «Դինգո» ՀԿ-ն և Հայաստանի կինոլոգիական, կինոլոգիական-սպորտային միությունը: Նշված կազմակերպություններից մասնակցության պատրաստակամություն է հայտնել միայն «Դինգո»-ն, իսկ վերոնշյալ մյուս կազմակերպությունները հրաժարվել են մասնակցել գործընթացին:

«Հարցով մտահոգ բոլոր հասարակական կազմակերպություններին մենք առաջարկել էինք մասնակցել գործընթացին և իրենց մասնագիտական խորհուրդներով աջակցել քաղաքային իշխանությանը: Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի առաջարկին արձագանքել և համագործակցության պատրաստակամություն է հայտնել ընդամենը մեկ կազմակերպություն: Ուստի մեկ անգամ ևս իրազեկեք հանրությանը մեր կողմից իրականացվող աշխատանքների ու համապատասխան կազմակերպությունների հանձնաժողովի աշխատանքներին ներգրավելու առաջարկից հրաժարվելու մասին»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվել է համապատասխանաբար 162 և 59 հեռախոսազանգ: Ընդհանուր առմամբ լուծում է ստացել 183 հարց, մյուսներն ընթացքի մեջ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում