Վրաստանի նավթի եւ գազի ազգային գործակալությունը բաց միջազգային տենդեր է հայտարարել նավթի եւ գազի արտոնված բլոկների շահագործման համար, հաղորդում է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը` ըստ արդրբեջանական Trend գործակալության: Ազգային գործակալության պետին ուղղված գրավոր դիմումով ցանկացողները կարող են ստանալ տեղեկատվական փաթեթները տենդերի եւ արտոնագրված բլոկների մասին: Տեղեկատվական փաթեթը պարունակում է արտոնված տարածքների կոորդինատներն ու տեղակայումը, աշխատանքային պայմանագիրը, նվազագույն ֆինանսական եւ տեխնիկական պահանջները, արտոնագրերի տրամադրման եւ պայմանագրերի ձեւակերպման ժամանակացույցը, հարկահավաքության կարգը: