Նյու Յորքում և Լոս Անջելեսում արգելել են «Հրահանգներ կանանց համար ամուսնալուծության վերաբերյալ» (Girlfriends Guide to Divorce) սերիալի գովազդային պաստառները հասարակական տրանպորտում` դրանք «անտեղի» համարելով: Այս մասին հաղորդում է The Wrap-ը:
Պաստառում գլխավոր դերակատար Լիզա Էդելշտեյնը ցույց է տալիս մատնեմատը մատանիով, իսկ մակագրությունում գրված է` Go find yourself (Գտիր քեզ): Սակայն տրանսպորտի դեպարտամենտը մեկ այլ արտահայտության ակնարկ է տեսել` Go f…yourself:










































