Microsoft ընկերությունը լուծարում է Մոսկվայի Զելենոգրադ շրջանում գտնվող Skype-ի ծառայությունների մշակման գրասենյակը: Մշակողների մի մասին տեղափոխում են Պրահայում գտնվող ընկերության գրասենյակ: Այս մասին հաղորդում է Microsoft-ի մամլո ծառայությունը:
Ընկերության ռազմավարությունը ենթադրում է որոշ հետազոտական և մշակման միջազգային կենտրոնների ամրապնդում: Այդ պատճառով էլ Skype-ի համար այն աշխատանքները, որոնք նախկինում տարվել են Ռուսաստանում, այժմ կանցկացվեն միջազգային կենտրոններում: Դրա հետ կապված՝ մշակողների մեծ մասը ներառվել են Պարհայում և այլ խոշոր քաղաքներում գտնվող թիմերում: Դա բացատրվում է մշակումների արդյունավետությունը բարձրացնելու ցանկությամբ և մեկ ուղղությամբ աշխատող գլխավոր ինժիներներին միավորելու նպատակադրումով:










































