Գյումրի-Երևան ավտոճանապարհին գրանցված դժբախտ պատահարից հետո Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխել 7 ուղևորի՝ տարբեր աստիճանի վնասվածքներով: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը:
Ըստ նրա, ամենածանր վիճակում գտնվում է 14-ամյա մի ուղևոր, մյուսները տարբեր աստիճանի վնասվածքներով են, սակայն նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Նշենք, որ ըստ ԱԻՆ-ի՝ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել 7 քաղաքացի (ովքեր հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ) և 3 քաղաքացու դի:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ևս 4 քաղաքացու դի: