Երգչուհի ու դերասանուհի Շերը պայմանագիր է ստորագրել ամերիկյան Logo մալուխային հեռուստաալիքի հետ, որը կենտրոնացած է ԼԳԲՏ-հանդիսականի վրա, հաղորդում է TV Guide-ը: Հեռուստաալիքի ղեկավարությունը հայտարարել է, որ ավելի վառ գեյ-խորհրդանիշ, քան Շերն է, հնարավոր չէ գտնել:
Ներկայում 66-ամյա օսկարակիր, Կաննի կինոփառատոնի մրցանակակիր դերասանուհին նկարահանվում է նոր սերիալի պիլոտային տարբերակում, որի գործողությունները պետք է տեղի ունենան 1960-ականների սկզբին` Հոլիվուդում:
Սցենարը Շերը գրում է կատակերգակ Ռոն Ցիմերմանի հետ, որի հետ մի քանի տարի շարունակ սիրային հարաբերությունների մեջ է: Նախագծի մասին այլ տեղեկություններ հայտնի չեն:
Շերի առավել հայտնի կինոաշխատանքներն են` ռեժիսոր Մայք Նիքոլսի «Սիլքվուդը», Փիթեր Բոգդանովիչի «Դիմակը», Ֆրանկո Ձեֆիրելիի «Թեյ Մուսոլինիի հետ», Ջոն Ափդեյքի «Բուռլեսկ» մյուզիքլը:









































