LG-ն այս շաբաթ կտարածի G3 սմարթֆոնների համար օպերացիոն համակարգի թարմացումը՝ մինչ Android 5.0 տարբերակը: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում:
LG-ի սմարթֆոնների օգտատերերն առաջինը կստանան թարմացումը՝ չնայած նախկինում սովորաբար Google-ն օպերացիոն համակարգերի նոր տարբերակները ներկայացնում էր իր Nexus սարքերի տերերին:
Սկզբում թարմացումը կստանան LG-ի սմարթֆոնների տերերը Լեհաստանում: Մոտ ապագայում Android 5.0 Lollipop-ը կստանան նաև այլ երկրներում G3-ի օգտատերերը:
Android-ի օպերացիոն համակարգի նոր տարբերակում փոխվել է արտաքին տեսքը. կիրառվել է այսպես կոչված՝ «նյութական դիզայն»: Դրանում վիզուալ կերպով նկատելի է նկարի խորությունը, կոճակները ձևավորված են մինիմալիստական ոճով:









































