Մոսկվայի ԲԿՄԱ-ի իվուարցի հարձակվող Սեյդու Դումբիան կարող է Լոնդոնի «Չելսի»-ի կազմը համալրել արդեն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Daily Star-ի փոխանցմամբ՝ «ազնվականներ»-ը պատրաստվում են պաշտոնական առաջարկով հանդես գալ առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Դումբիայի տրանսֆերի դիմաց ակումբն առաջարկելու է 19 մլն եվրո:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 10 խաղի՝ խփելով 6 գոլ:
Դումբիայի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Լիվերպուլ»-ն ու «Արսենալ»-ը:









































