Կալիֆոռնիայում մահվան դատավճիռ է կայացվել արդեն նախկին ծովահետևակային, 27-ամյա Լեսոն Կեդրոն Սեյկսի նկատմամբ՝ գրում է The New York Daily News-ը: Նախկին հատուկջոկատայինը մեղավոր է ճանաչվել դաժան խմբակային բռնաբարության և երիտասարդ ամուսնական զույգի սպանության մեջ: Չարագործները կնոջը տանջել են ամուսնու աչքի առջև: Տղամարդը իրաքյան արշավի վետերան է: Ավելի վաղ նման դատավճիռ էր կայացվել Սեյկսի երկու ծառայակիցների դեմ:
Ինչպես հայտնի է դառնում գործի նյութերից, 4 նախկին ծովահետևակայինների զոհն են դարձել ծագումով լեհ՝ 24-ամյա սերժանտ Պավել Պետրժակը և նրա 26-ամյա կինը: Նրանք ամուսնացել էին մահվանից երկու ամիս առաջ և ապրել Վինչեսթերում:
Պետրժակն աշխատել է Իրաքում որպես բանակային ուղղաթիռները սպասարկող մեխանիկ, իսկ ԱՄՆ վերադառնալուց հետո ամուսնացել երիտասարդ աֆրոամերիկուհի Կվիանայի հետ:
Դեպքը տեղի էր ունեցել 2008-ի հոկտեմբերի 15-ին: 4 անձինք ներխուժել էին վետերանի տուն ու 1.5 ժամ նրանց ծաղրանքի ենթարկել: Հայտնի է, որ չարագործներից երկուսը ծառայել են Յան Պետրժակի ենթակայության տակ: Նրանց 4-րդ հանցակիցը դատապարտվել է ցմահ ազատազրկման:














































