Հյուսիսկորաեկան առաջնորդ Կիմ Չեն Ունը իր ծննդյան տոնի կապակցությամբ երկրի բոլոր երեխաներին մեկական կիլոգրամ կոնֆետ է ուղարկել՝ համաձայն իր պապ Կիմ Իր Սենի հիմնած ավանդույթի,- հաղորդել է «Ռենհափ» գործակալությունը ԿԺԴՀ պետական լրատվամիջոցներին:
Ըստ հյուսիսկորեական ռադիոյի՝ քաղցրավենիքը ինքաթիռներով հասցվել է տասը տարեկանից ոչ մեծ երեխաներին։
Պետական ռադիոն հաղորդել է, որ երկրի բնակիչները դիմավորել են ինքնաթիռները մեծ ոգևորությամբ: Վերլուծաբանները կարծում են, որ այդ արարքը ուղղված էր Կիմ Չեն Ունի հոգատար և առատաձեռն իմիջը պահպանելուն:









































